8-ամյա աղջիկը բաժանվել է իր 14-ամյա ամուսնուց

հնդիկՀնդկաստանում երկրի ամբողջ պատմության ընթացքում ապահարզան է տեղի ունեցել ամենաերիտասարդ ամուսինների միջև` Ուտար-Պրադեշ նահանգի Շրավաստի շրջանի 8-ամյա  բնակչուհի Ֆաթիմա Մանգրեն որոշել է բաժանվել իր 14-ամյա ամուսին Արջուն Բաքրիդից: Երեխաները պաշտոնապես ամուսնացած ապրել են չորս տարի, հաղորդում է Washington Times-ը:

Աղջկա ծնողները նրան ամուսնացրել են 4 տարեկանում, երբ նրա ամուսինը 10 տարեկան էր: Ընդ որում,  պարզվել է, որ դա ձևական է, քանի որ մինչև 8 տարեկանը Ֆաթիման ապրել է իր ծնողների հետ: Երբ երեխայի ամուսինը դարձել է 14 տարեկան , նա ծնողների հետ եկել է իր կնոջ մոտ` նրան տանելու հայրական տնից: Սակայն պատանուն տհաճ անակնկալ էր սպասում.Ֆաթիմայի հարազատները աղջկան ամուսնացնելու   իրենց միտքը  փոխել էին:

Աղջկա հայր Անիլը ասել է, որ  ինքը չի նախատեսել աղջկան ամուսնացնել մինչև 18 տարեկանը  լրանալը: “Մենք ապրում ենք փոքրիկ քաղաքում և անընդհատ հասարակության ճնշման տակ ենք: Իհարկե ես հետո գիտակցեցի, որ 8 տարին շատ վաղ է սեփական ընտանիք կազմելու համար, իմ աղջիկը պետք է նորմալ մանկություն ունենա”,-հայտարարել է Ֆաթիմայի հայրը:

Չնայած, որ աղջկա ամուսինը և նրա ծնողները Անիլի որոշումը բացասաբար ընդունեցին, հայրը աղջկան վերցրեց և նրա հետ ձևակերպեց ապահարզանի բոլոր անհրաժեշտ  փաստաթղթերը : Դրանով նրա խնդիրները չլուծվեցին, տեղական իրավապաշտպանները նրա դեմ հայց են պատրաստում, որ նա իր աղջկան կնության է տվել վաղ տարիքում:

Tags: ,