Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը (SOCAR) կարող է ամբողջությամբ հրաժարվել Բաքու-Նովոռոսիյսկ նավթամուղով նավթի տեղափոխումից, հայտարարել է ընկերության փոխնախագահ Դավիթ Մամեդովը Կասպյան-եվրոպական ինտեգրացիոն գործարար ակումբի նիստին, հաղորդում է ադրբեջանական “Կոնտակտ” կայքը:
“Սակագինը, որով “Տրանսնևթ” ընկերությունը տեղափոխում է նավթը, մեզ հարմար չի լինի: Այդ իսկ պատճառով մենք հյուսիսային ուղղությունից կանցնենք արևմտյանին: Բացի դրանից կա Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղով արտահանելու հնարավորությունը: Բաքու-Նովոռոսիյսկ խողովակաշարը կդադարեցվի, մինչև մենք ռուսական կողմի հետ փոխշահավետ համաձայնության կգանք”,-ասել է Մամեդովը:
Բաքու-Նովոռոսիյսկ խողովակաշարով ադրբեջանական նավթի տեղափոխումը սկսվել է 1997թ.-ի հոկտեմբերի 25-ից:
Tags: ադրբեջան
