Մեծ Բրիտանիայի իշխանությունները հրաժարվում են ստորագրել այն համաձայնագիրը, որն իրավաբանորեն պարտավորեցնում է փոխհատուցել գլոբալ տաքացման հետևանքով պատճառված վնասը:
ՄԱԿ-ի փորձագետները կարծում են, որ զարգացած երկրները պետք է օգնեն աղքատ պետություններին հաղթահարելու կլիմայական փոփոխությունների հետևանքները, ասենք` ծովի մակարդակի բարձրացումը, երաշտը, և այլն: Սակայն, Մեծ Բրիտանիան ու մի շարք այլ երկրներ այդ տեսակետին համամիտ չեն:
Երկրի էներգետիկայի նախարար Էդ Դեյվին հայտարարել է, որ խելացի չէ զարգացած երկրներին պարտադրել կլիմայական փոփոխություններից տուժած զարգացող երկրների կրած վնասը:
Tags: գլոբալ տաքացում