Հանդբոլի Հայաստանի երիտասարդական հավաքականի վերջնական կազմը կորոշվի մրցաշարի մեկնարկից առաջ

aaahandballՀայաստանի հանդբոլի երիտասարդական հավաքականը շարունակում է նախապատրաստվել նոյեմբերի 28-30-ը Երևանի «Դինամո‰» մարզասրահում  անցկացվելիք  «ՀՀ վարչապետի գավաթ‰» 4-րդ միջազգային մրցաշարին: Մերոնց մրցակիցներն են լինելու Ռուսաստանի, Ուկրաինայի, Վրաստանի երիտասարդական հավաքականները:
Նոյեմբերի 23-ից մեր երկրի ներկայացուցիչներն ուսումնամարզական հավաք կսկսեն Երևանում: Թիմն օրական կանցկացնի երկու մարզում: Պարապմունքները կկայանան Արաբկիրի համայնքի համալիր թիվ 1 մարզադպրոցի դահլիճում:
Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ  Էդուարդ Օհանյանը թիմ է հրավիրել 23 խաղացողի:
Այդ պատվին են արժանացել` Գառնիկ Հոբոսյանը (դարպասապահ), Ալիկ Պապոյանը, Հրաչիկ Մարգարյանը, Արմեն Հակոբյանը, Գառնիկ Դավթյանը, Արամայիս Մոսինյանը (բոլորն էլ` Ալավերդի), Արայիկ Մնացականյանը, Էրիկ Դալլաքյանը, Սամվել Սարգսյանը, Նարեկ Մելիքյանը (դարպասապահ), Արայիկ Ազիզյանը, Արեն Մուրադյանը (բոլորն էլ`Վանաձոր), Արթուր Աթայանը, Վարազդատ Հայրապետյանը, Նվեր Մարտիրոսյանը (բոլորն էլ` Ստեփանակերտ), Սարգիս Խաչատրյանը, Սերգեյ Մանուկյանը, Ավետիք Մուրադյանը, Սուրեն Ազիզյանը, Էդուարդ Գոջաբաշյանը, Դավիթ Բաբոյանը, Հրաչյա Բաղյանը (դարպասապահ), Սարո Մարգարյանը (բոլորն էլ` Երևան):
Հավաքականի վերջնական կազմը կորոշվի մրցաշարի մեկնարկից առաջ: