Անկարայում կասեցվել է վարչապետ Էրդողանի նկատմամբ մահափորձը: Վաչապետի գրասենյակ է ներխուժել անծանոթ մի տղամարդ, որը փորձել է պայթուցիչ սարք հետը ներս մտցնել: Անծանոթն իրեն կասկածելի է պահել ու ոստիկանների ուշադրությունը դրանով գրավել: Ոստիկանությունը ձերբակալման ժամանակ կրակ է բացել ու վիրավորել չարագործին:
Թուրքական ԶԼՄ-ները չեն բացառում, որ 52-ամյա տղամարդը մահապարտ ահաբեկիչ է:
Tags: թուրքիա