Բաքվում տեղի է ունեցել Ադրբեջանում պաշտոնական այցով գտնվող Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի պաշտոնական ընդունելության արարողությունը:
Ինչպես հաղորդում է ադրբեջանական “ԱՊԱ” գործակալությունը, նոյեմբերի 21-ին` այդ արարողությունից հետո, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը առանձնազրույց է ունեցել Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ:
Հանդիպմանը կողմերը դրական են գնահատել Ադրբեջանի և Բելառուսի միջև քաղաքական, տնտեսական, մշակութային, հումանիտար և այլ ոլորտներում երկկողմ հարաբերությունների դինամիկ զարգացումը:
Tags: ադրբեջան, Ալեքսանդր Լուկաշենկո, Բելառուս
