Մահացել է նացիստական համակենտրոնացման ճամբարի ամենատարեց ողջ մնացած գերին:
Հինգշաբթի ավստրիական մամուլը տեղեկացրել է, որ ծննդով Ավստրիացի, 107 տարեկան Էնգլայթները մահացել է: 1905թ հուլիսի 23-ին Զայլցբուրգի մոտակայքում գտնվող Շտրոբլ քաղաքում ծնված Էնգլայթները լինելով Եհովայի վկա հրաժարվել էր ծառայել վերմախտում: Նրան նացիստները 1939թ վտարել են Բուխենվալդ, Նիդերհագեն և Ռավենսբրուկ համակենտրոնացման ճամբարները: 1943թ նա ազատվել է:
Ազատվելու ժամանակ նա կշռել է ընդամենը 28 կգ:
1945թ նրան կրկին բանակ են կանչել, սակայն նրան հաջողվել է փախուստի դիմել և թաքնվել սարերում:
Պատերազմից հետո նա վարել է մեկուսացված կյանք մինչև 1999թ., երբ լույս տեսավ Բերնարդ Ռամմերշտորֆերի «Անկոտրում կամք» գիրքը, որում արտացոլված էր Էնգլայթների կենսագրականը:
Էնգլայթները ճանապարհորդել է Եվրոպա, Ռուսաստան և ԱՄՆ և դասախոսություններ կարդացել դպրոցներում և համալսարաններում:
