Կատարինա Միլյորինին հռչակվեց ողջ աշխարհով մեկ` կուսությունը աճուրդի հանելով: Գնորդը ճապոնացի միլիոնատեր, Նացու անունով հայտնի մեկն աղջկան առաջարկեց 780 000 դոլար:
Ամենը կատարվեց Virgins Wanted (“Փնտրվում են կույսեր”) ծրագրի շրջանակներում: Իսկ աճուրդը կայացավ նախագծի ինտերնետ-կայքում: Աղջիկը պետք է գնորդի հետ հանդիպեր Սիդնեյում.նրա յուրաքանչյուր քայլին հետևում էին տեսախցիկները: Հետո ամբողջից ավստրալացի ռեժիսոր Ջասթին Սիսլեյը պլանավորել էր վավերագրական ֆիլմ ստեղծել: Սակայն, շոուն տեղի չունեցավ, քանի որ աղջիկը հայտարարեց, որ ինքը ոչ մի գումար էլ չի ստացել ու ճապոնացի միլիոնատիրոջ հետ էլ ոչ մի սեքս չի եղել:
Ինչպես տեղեկացնում է Daily Dot-ը, աղջկան տեսնելով, ճապոնացին գտել է, որ նա չի համապատասխանում հայտարարված չափսերին: Իսկ Կատարինայի ուղարկած լուսանկարներն էլ նա աշխատված է համարել: Արդյունքում էլ` հրաժարվել վճարել: Եվ չնայած Կատարինան իր երկրում ճանաչված է դարձել ու անգամ լուսանկարվել Playboy-ի համար, իր գաղափարից չի հրաժարվել:
Իր Virginswanted2.com վեբ-կայքում նա հայտնում է.”Ես դեռևս կույս եմ, ու մինչ օրս ոչ ոքի հետ հարաբերություն չեմ ունեցել և աշխարհում չկա մեկը, որը հակառակը հաստատի: Դրա համար որոշել եմ կայք ստեղծել, որպեսզի աճուրդում վաճառեմ կուսությունս: Այս անգամ ամեն ինչ իսկական կլինի. Այնպես որ, տղամարդիկ ու կանայք, ում հետաքրքրում է իմ առաջարկը կարող եք գրավադրույքներ կատարել:
Երբ նա առաջին անգամ աճուրդի հանեց կուսությունը,հայտարարություն արեց, որ ստացված գումարը կտրամադրի բարեգործական նպատակին: Հիմա նա կրկին հայտնում է, որ ստացված միջոցների մեծ մասը կտրամադրի իր հայրենքում հին շինությունների վերակառուցմանը:
Tags: կուսություն