Ճանապարհորդը աշխարհի շուրջ անցել է 180,000կմ առանց մի լումա ծախսելու (լուսանկարներ)

t19Ֆրանսիացի Ջերեմի Մարիից պահանջվել է հինգ տարի աշխարհի շուրջ 180,000 կմ անցնելու համար՝ ապավինելով միայն անցորդների հոգածությանը և առանց մի լումա ծախսելու:

Անցնելով Սուդանի 50 աստիճան ցելսիուս ջերմաստիճան ունեցող անապատով, դիմանալով Ղազախստանի -20 աստիճան ցելսիուս ցրտին՝ Մարին այցելել է 71 երկիր:

29-ամյա ճանապարհորդը իր ճամփորդությունը իրականացրել է մեքենաներ, նավակներ, ինքնաթիռներ և նույնիսկ Նորմանդիայում 2007թ-ին ավանակ նստելով:

180,000 կմ ճանապարհորդելու ընթացքում Ջերեմին ոչ մի լումա չի ծախսել և պավաինել է օտար մարդկանց բարեհոգությանը, ովքեր նրան ձրի տեղափոխել են:

Նրա ճանապարհը անցել է Եվրոպայով, ԱՄՆ-ով, հարավային Ամերիկայով, Աֆրիկայով, Ավստրալիայով, Նոր Զելանդիայով և մի շարք այլ երկրներով:

Նա հայտնում է, որ ճամփորդելու նկատմամբ ունեցած իր սերը առաջացել է դպրոցականների փոխանակման ծրագրով լեհական ընտանիքի հետ բնակվելու տարիներին՝ ավելացնելով, որ իրեն դուր է գալիս ճամփորդելու այս ձևը, քանի որ հնարավորություն է ունենում շփվել տեղաբնակների հետ և աշխարհին նայել նրանց աչքերով:

Նա հայտնում է, որ պատահական մեքենաներով ճամփորդելու եղանակը տարբեր երկրներում տարբեր է: Օրինակ՝ Նոր Զելանդիայում դա շատ հեշտ է, քանի որ մարդիկ շատ ընկերական են և միմյանց սխալ հասկանալու վտանգ չկա, սակայն ԱՄՆ-ում դա բավականին բարդ է, քանի որ պատահական մեքենաներով ճամփորդելը օրենքով չի թույլատրվում այնտեղ և մարդիկ այնքան էլ չեն ցանկանում անծանոթ մարդուն մի տեղից մյուսը տեղափոխել:

Նա նաև նշում է, որ շուրջբոլորը կան և´ լավ, և´ վատ մարդիկ, ուստի պետք է զգույշ լինել ճամփորդելու մեքենա ընտրելու հարցում: