Ադրբեջանի քաղաքական նորարարությունների կենտրոնի տնօրեն Մուբարիզ Ահմեդօղլուն այսօր տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ երկու տարվա ընդմիջումից հետո Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը հիասթափեցրել է համաշխարհային հանրությանը: Նրա խոսքերով՝ նախագահների հանդիպումը անցավ ԱՄՆ-ի ակտիվության և Ֆրանսիայի ու Եվրոպայի պասիվության մթնոլորտում: «Թուրքիայի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հարցում համընկնում է ԱՄՆ-ի դիրքորոշման հետ: Ռուսաստանը, օգտվելով առիթից, նպաստեց, որպեսզի Հայաստանը անդամագրվի մաքսային միությանը: Դրանով իսկ Հայաստանին հույս տվեց, որ Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորումը կձգձգվի»,-նշել է Ահմեդօղլուն:
Ըստ ադրբեջանցի քաղաքագետի՝ Հայաստանի վերաբերմունի հետևանքով հանդիպման անրդյունավետությունը ի սկզբանե պարզ էր: «Մինչև Ադրբեջանի նախագահի հետ հանդիպելը, Սարգսյանը այցելեց Լեռնային Ղարաբաղ: Իրականում այս այցը անհարգալից վերաբերմունք էր միջազգային հանրության նկատմամբ: Սարգսյանը նման կերպ վարվելով, մեկ անգամ ևս ապացուցեց, որ ինքը անամոթ անձնավորություն է: Մյուս կողմից Հայաստանի արտգործնախարար Նալբանդյանի և Ռուսաստանի արտգործնախարար Լավրովի համատեղ նիստում Հայաստանը հաստատեց իր համախոհությունը հինգ տարի առաջ նախագահների և համանախագահների կողմից արված հայտարարությանը: Այստեղ էլ հենց կայանում էր պաշտոնական Երևանի խորամանկ քաղաքականությունը, այն է` անարդյունավետ դարձնել նախագահների հանդիպումը:
Tags: ադրբեջանցի քաղաքագետ, Սարգսյան-Ալիև
