Հարավային Հնդկաստանում մոտեցող ցիկլոնի պատճառով 25,000 մարդ է տարհանվել

հնդկաստան,ցիկլոնՊաշտոնիայի տեղեկություններով՝ Բենգալյան ծովածոցից մոտեցող ուժեղ ցիկլոնի պատճառով հարավային Հնդկաստանի մերձափնյա գյուղերից շուրջ 25,000 մարդ է տարհանվել:

Անդհրա Պրադեշ նահանգի ֆինանսների կառավարման նախարար Ռագվիրա Ռեդիի տվյալներով՝ սպասվում է, որ ցիկլոնը ուրբաթ օրը կհարվածի նահանգի չորս շրջանների և քամու արագությունը կհասնի մինչև 110կմ/ժ:

Հնդկաստանի օդերևութաբանական վարչությունից հինգշաբթի օրը հայտնել են, որ 1,5 մ բարձրությամբ փոթորկի ալիքները և հորդառատ անձրևները կհարվածեն ցածրադիր վայրերին:

 

Tags: ,