Շախմատի միջազգային ֆեդերացիայի դասակարգման աղյուսակում առաջին տեղը զբաղեցնող Մագնուս Կառլսենը լուրջ հայտ ներկայացրեց աշխարհի չեմպիոն դառնալու համար: Հնդկաստանի Չեննայ քաղաքում անցկացվող աշխարհի չեմպիոնի կոչման համար մրցամարտի 9-րդ պարտիայում նա, հանդես գալով սև խաղաքարերուն, հաղթեց Հնդկաստանի ներկայացուցիչ, աշխարհի չեմպիոն Վիշվանաթհան Անանադին: Մրցակիցները կատարեցին 28 քայլ: Նորվեգացի գրոսմայստերը մրցամարտում 3-րդ հաղթանակը տարավ: Նա առջևում է 6:3 հաշվով: Մրցակիցները ևս երեք պարտիա պետք է անցկացնեն: Չեմպիոն դառնալու համար Կառլսենին բավական է մեկ պարտիա ավարտել ոչ-ոքի:
