Ողջ Անգլիան փնտրում է 3-ամյա Ռուբիի կորած նապաստակին

Անգլիա, 3-ամյա Ռուբի,նապաստակԼոնդոնում խաղալիք նապաստակը կորցրած 3-ամյա Ռուբիի մայրը ողջ Անգլիայով հայտարարություն է տարածել խաղալիքի կորստի մասին, ինչից հետո երկրով մեկ սկսել են փնտրել երեխայի սիրելի նապաստակին: Փոքրիկ Ռուբիի «ամենամոտ ընկերոջ» կորստի մասին լուրը հրապարակվել է «Լոնդոն» թերթում: Նապաստակի կորուստից հետո երեխան հիվանդացել է, առանց խաղալիքի չի կարողանում քնել: Ռուբիի մայրը՝ Զոյին, որոշել է հայտարարություն տարածել սոցիալական ցանցերով՝ խնդրելով քաղաքացիներին օգնել գտնելու կորած նապաստակին: «Facebook», «Twitter», «Instagram» կայքերում Զոյին տեղադրել է դստեր և նապաստակի համատեղ լուսանկարները՝ հայտարարությունը վերնագրելով «փնտրվում է կորածը»:
«Ռադիկալը» գրում է, որ Ռուբիի նապաստակի մասին լուրը այնպիսի տարածում է գտել, որ խաղալիքը սկսել են փնտրել հազարավոր մարդիկ, այդ թվում Չերի Հոլեյի և Քրիսթի Օլսոփի նման հայտնի հեռուստահաղորդավարներ: Ռուբին իր սիրելի նապաստակին նվեր էր ստացել տատիկից: Խաղալիքը նրա ձեռքից ընկել է Օքսֆորդ և Դուլվիչ փողոցների միջև ընկած մի տեղում: Չնայած Ռուբիի և նապաստակի լուսանկարներով կիսվել է սոցցանցերի մոտ 130 հազար օգտատեր, այնուհանդերձ խաղալիքը դեռ չի գտնվել: