Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Եվրամիությունը Թուրքիային մոլորության մեջ է գցում: Էրդողանի խոսքերով՝ նման վերաբերմունքը վշտացնում է իրենց: Նա նշել է, որ տարիներ անց ԵՄ-ի հետ բանակցություններում նոր փուլ է բացվել: Էրդողանը նաև նշել է, որ Ֆրանսիայում նախագահական ընտրություններից հետո Անկարայի մոտ ԵՄ-ին անդամագրվելու հույս էր առաջացել: «Այժմ մենք ակտիվորեն աշխատում ենք Թուրքիայում Եվրամիության հարցերով նախարարության ստեղծման ուղղությամբ»,-հայտարարել է Էրդողանը:
«Հաբերլերի» հաղորդմամբ՝ վարչապետը վրդովմունք է հայտնել, որ չի կարելի 50 տարի շարունակ մոլորեցնել երկրին: Ավելի վաղ Թուրքիայի փոխվարչապետ Բյուլեն Արընչը հայտարարել է, որ իրենց քաղաքացիները կորցրել են հետաքրքրությունը Եվրամիության անդամակցության հարցում, իսկ ԵՄ հարցերով նախարար Էգեմեն Բաղըշը իր հերթին հայտարարեր էլ, որ Թուրքիան կատարել է ԵՄ-ի պահանջների 65 տոկոսը:
Tags: Եվրամիություն, Թայիփ Էրդողան, թուրքիա
