Հնդկաստանում ինքնաթիռի զուգարանում թաքցված, 700,000 ֆունտ արժողությամբ ոսկու սալիկներ են գտնել

կալկաթա, ոսկե սալիկներԱրևելյան Հնդկաստանում ինքնաթիռը մաքրող աշխատակիցները ինքանթիռի զուգարան թաքցրած 620,000 ֆունտ արժողությամբ ոսկու 24 սալիկներ են գտել:

Հավաքարարները բարձրացել էին երեքշաբթի Պաթնա քաղաքից Կալկաթայի օդանավակայան ժամանած ինքնաթիռը:

Այդ նույն ինքնաթիռը ավելի վաղ միջազգային չվերթներ էր իրականացրել՝ ներառյալ Միջին Արևելքի երկրները:

Մաքսանենգները օգտագործում են Հնդկաստանում իրականացվող չվերթների միջև ընկած ընդմիջումները առանց մաքսային աշխատակիցների իմացության երկիր ոսկի ներկրելու համար:

Հնդկական քաղաքում վայրէջք կատարելուց հետո ինքնաթիռը մնում է միջազգային չվերթի գոտում, որտեղ էլ ոսկին գաղտնի պահվում է ինքնաթիռի լոգասենյակում:

Այնուհետև հենց այդ նույն ինքնաթիռը տեղական թռիչքներ է իրականացնում, մեկ այլ ուղևոր տեղական թռիչքների ժամանակ վերցնում է ոսկին և հեռանում, երբ ինքնաթիռը վայրէջք է կատարում՝ այդիպսով խուսափելով մաքսային աշխատակիցների ստուգումներից:

Հնդկաստանում, որը աշխարհի ամենաշատ ոսկի օգտագործող երկիր լինելու հարցում մրցում է Չինաստանի հետ, վերջերս աճել են ոսկու մաքսանենգ ներկրման ծավալները, քանի որ թանկարժեք մետաղի ներկրման ծավալները փոքրացնելու նպատակով այս տարի երեք անգամ ավելացվել է դրա մաքսազերծման հարկը:

 

Tags: ,