Ֆրանսիացի ֆերմերները փակել են Փարիզ տանող ճանապարհը

i (1)Դժգոհ ֆերմերները ծայրահեղ միջոցների են դիմել` փակելով մայրաքաղաք տանող ճանապարհը:

Նրանք տրակտորներով, հողափոր մեքենաներով փակել են Փարիզ տանող մուտքն ու ելքը` մի քանի կմ-անոց խցան գոյացնելով: Նրանք մտադրվել էին նույնն անել նաև մայրաքաղաքում, սակայն ոստիկանությունը թույլ չի տվել:

Ֆերմերների հիմնական դժգոհությունը բարձր հարկերն են.”Մի կողմից մեզ հարկերով են ճնշում, մյուսից`  Թոշակային ֆոնդի հատկացումներով”:

“Սա միայն սկիզբն է, պարոն Օլանդը պետք է լսի մեզ: Մենք հոգնել ենք գյուղնախարարության վարած քաղաքականությունից: Մենք չենք կամենում հաշտվել պետության հետ, որը մեր երկիրը տանում է տնտեսական  անկման: Սնանկացնում է ֆերմերներին: Չնայած այն բանին, որ մենք բոլորս էլ դաստիարակված ու կիրթ մարդիկ ենք, մենք պարզապես հարկադրված ենք արտահայտվել նման կերպ` նյարդայնացնելով մյուս մարդկանց: Բայց չէ որ մենք գնորդի շահերն էլ ենք արտահայտում “- ասել է Ֆերմերների արհմիության ղեկավար Ֆրանսուա Լեկոկը:

Ավելի վաղ բողոքի էին ելել ուսուցիչները, սպասվում է, որ նրանց օրինակին կհետևեն բեռնատարների վարորդներն ու մասնավոր հատվածի աշխատողները:

Tags: