Հյուսիսային Կորեան 180-300 կմ հեռահարությամբ հականավային հրթիռ է մշակել:
Տեղեկացվում է, որ Փհենյանը “երկիր-նավ” դասի KN-01 հրթիռի թեսթավորում է կատարում 2003-ից: Փորձարկումներն ավարտվել են ու հրթիռները տեղակայվել են Հվանհե-Նամդո նահանգի ռազմահենակայանում:
2010-ի նոյեմբերի 23-ին Հյուսիսային Կորեան հրթիռակոծեց հարավկորեական Ենփհենդո կղզին: Այդ գրոհի հիշատակին Հարավային Կորեան զորավարժանքներ է անցկացնելու:
Tags: ԿԺԴՀ