Ռուսաստանի Պետդումայի ԱՊՀ-ի, եվրասիական ինտեգրացման և հայրենակիցների հետ կապերի հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին կիրակի օրը ՀՀ Ազգային ժողովում հայ օրենսդիրների հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ ռուսական կողմը մտադիր է բարձրացնել ռուսաց լեզվի կարգավիճակը Հայաստանում:
Այս հայտարարությունից հետո էլ Հայաստանի կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, հյուրընկալվելով Կոնստանտին Կոսոչովի՝ «Գոլոս Ռոսիի» ռադիոկայանի հեղինակային հաղորդմանը, ասել էր, թե վատ չէր լինի վերցնել ԵՄ-ի փորձը, որտեղ բոլոր անդամ երկրների լեզուները համարվում են պաշտոնական, այսինքն՝ ՄՄ-ի համար ռուսերենը դիտարկել որպես աշխատանքային լեզու, իսկ հայերենը մնա ՀՀ պաշտոնական լեզուն:
Այս հայտարարությունները տարակուսանք են առաջացրել թե՛ Հայաստանում, թե՛ Սփյուռքում: Ոմանք կարծում են, որ սա տեղավորվում է Մաքսային միությանն անդամագրվելու որոշման շրջանակներում է, և որ պետք է սպասել էլ ավելի վատին:
«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Հանրային խորհրդի նախագահ, նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանը, սակայն, նշեց, որ այդպիսի հայտարարություններ շատ կլինեն, բայց դա այնքան էլ կարևոր չէ, կարևորն այն է, թե մենք ինչին ենք համաձայն, ինչին՝ ոչ:
Մեր այն հարցին, թե ինքը համաձա՞յն է ռուսաց լեզվին հատուկ կարգավիճակ տալուն, Մանուկյանը պատասխանեց՝ ոչ։
Շարունակությունը՝ այստեղ:
Tags: Վազգեն Մանուկյան