Սամբոյի աշխարհի հերթական առաջնությանը կմասնակցեն ռեկորդային թվով երկրների ներկայացուցիչներ

22286 սամբոՆոյեմբերի 22-24-ը Ռուսաստանի Սանկտ Պետերբուգ քաղաքում կանցկացվի սամբոյի աշխարհի առաջնությունը, որին մասնակցության հայտ է ներկայացրել ռեկորդային թվով՝ 75 երկիր: Թիվը խորհրդանշական է, քանի որ այս տարի նշվում է նաև մարզաձի հիմնադրման 75 ամյակը:
Ասպարեզ մտնող շուրջ 700 մարզիկ խաղարկելու է մեդալների 27 հավաքածու. 9-ական՝ տղամարդկանց և կանանց՝ մարզական սամբոյի, ևս 9-ը՝ տղամարդկանց մարտական սամբո ձևերում:

Հայաստանը աշխարհի 37-րդ առաջնությունում ներկայացնելու են, բնականաբար, մեր ուժեղագույն սամբիստները, այդ թվում՝ աշխարհի չեմպիոններ Աշոտ Դանիելյանը, Վաչիկ Վարդանյանը, այս տարվա Եվրոպայի փոխչեմպիոն Տիգրան Կիրակոսյանը և բրոնզե մեդալակիրներ Սոսե Բալասանյանը, Մավրիկ Նասիբյանը, աշխարհի երիտասարդական առաջնության մրցանակակիր Երջանիկ Կարապետյանը և այլն:
Ռուսաստանի «հյուսիսային մայրաքաղաք» են մեկնել նաև մրցավար Վովիկ Խոջայանը, մարզիչներ Էռնեստ Միրզոյանը, Արսեն Դավթյանը: Պատվիրակությունը գլխավորում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Լևոն Հայրապետյանը:

Tags: ,