Սիրիայում հայ զինծառայող է զոհվել

 Հակոբ Տեր-ՂազարյանՆոյեմբերի 21-ին՝ երեք օր շարունակված որոնումներից հետո, հայտնաբերվել է սիրիական բանակում ծառայող հայ զինվոր, 1988թ․ սեպտեմբերի 14-ին ծնված Հակոբ Տեր-Ղազարյանի դին, հաղորդում է civilnet.am-ը, վկայակոչելով «Բերիո լուրեր» ֆեյսբուքյան էջը։
Նոյեմբերի 18-ին զինված ընդիմադիրների կողմից ականի թիրախ էր դարձել Դամասկոսի Հարասթա շրջանում գտնվող զինվորական կարևորագույն կենտրոններից մեկը։
Պայթյունի հետևանքով կենտրոնի երկու շենքերն ամբողջությամբ փլվել էին, կային տասնյակ զոհեր և վիրավորներ։
Զոհերի մի մասի ինքնությունը պարզվել էր, սակայն կային դիակների մասնիկներ, որոնց պատկանելությունը հնարավոր էր պարզել «ԴՆԹ» հետազոտության միջոցով։ Ուստի երեք օրվա որոնումներից և հետազոտություններից հետո պարզվեց, որ զոհերի թվում է սիրիական բանակի հայազգի զինծառայողը։ Շարունակություն`սկզբնաղբյուր կայքում:

Tags: ,