Կյանքից հեռացավ հայկական սպորտի երախտավոր, նախկինում ճանաչված մարմնամարզիկ Վաչագան Հակոբյանը

վհ-9dfa067cb5b5be6ea2d182f56fce731882 տարեկան հասակում  կյանքից հեռացավ ՀՀ ֆիզկուլտուրայի և սպորտի վաստակավոր  գործիչ, անվանի մարմնամարզիկ, զինված ուժերի աշխարհի կրկնակի /1960թ., Բեռլին/, ԽՍՀՄ զինված ուժերի եռակի չեմպիոն, մարզիչ և միջազգային կարգի մրցավար Վաչագան Մկրտչի Հակոբյանը:
Մեծ է նրա ավանդը մատաղ սերնդի դաստիարակության և ֆիզիկական կուլտուրայի ու սպորտի զարգացման գործում: Հակոբյանի աշխատանքը բարձր է գնահատվել և’  խորհրդային և’ Հայաստանի Հանրապետության ժամանակաշրջանում: Աշխարհի շուրջ 35  երկիր է հրավիրվել միջազգային խոշորագույն մրցումներում մրցավարական աշխատանքներ կատարելու համար:
Վաչագան Հակոբյանի սաներն են եղել Հայաստանի 10-ից ավելի սպորտի վարպետների, այդ թվում ԽՍՀՄ ժողովուրդների 6-րդ սպարտակիադայի չեմպիոն, միջազգային սպորտի վարպետ Վալերի Հայրապետյանը, ՀՀ վաստակավոր մարզիչներ Գագիկ Քեշիշյանին ու Աշոտ Սարգսյանը, մանկավարժական գիտությունների դոկտոր պրոֆեսոր Ռոբերտ Ազարյանը:
Մարմնամարզության նվիրյալը, 2005թվականից մինչ իր մահն  հրահանգիչ և մեթոդիստ է աշխատել  Հրանտ Շահինյանի անվան մարմնամարզության օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցում:
Մարզաշխարհի անմնացորդ նվիրյալի, անվանի մարզչի հիշատակը վառ կմնա նրան ճանաչողների սրտերում:
  «Անկախը» ցավակցում է Վաչագան Հակոբյանի ընտանիքին, մերձավորներին և կիսում նրանց վիշտը:
Tags: