Լոնդոնում ամուսնական զույգը 30 տարի փակի տակ է պահել երեք կնոջ

ԼոնդոնԻնչպես հաղորդում է թուրքական «Ռադիկալը»՝ Լոնդոնի ոստիկանությունը հայտարարել է մոտ 30 տարի ինչ-որ տանը պահված երեք կնոջ ազատելու մասին: Հայտնի է, որ 67-ամյա տանտերը իր կնոջ հետ միասին կանանց տարիներ շարունակ պահել է որպես ստրուկների: Զոհ դարձած կանանցից մեկը 67-ամյա մալազիացի է, իսկ մյուսները 57-ամյա իռլանդացի և 30-ամյա անգլիացի: Երեքն էլ հոգեբանական մեծ տրավմա են վերապրել: Տուժածներին տեղափոխել են անվտանգ վայր, իսկ հանցագործներին՝ ձերբակալել: Հայտնի է նաև, որ ոստիկանությունը գերիների գտնվելու վայրը իմացել է կանանցից մեկի զանգի շնորհիվ:
Նշենք, որ նման դեպք պատահել էր նաև կարճ ժամանակ առաջ. ԱՄՆ-ի նահանգներից մեկու երեք կին 10 տարի փակի տակ էին պահվել և բռնաբարվել: