Եվրամիության արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը ողջունել է նոյեմբերի 19-ին Վիեննայում Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Իլհամ Ալիևի և Սերժ Սարգսյանի հանդիպումը:
Ինչպես հաղորդում է ադրբեջանական “Կոնտակտ” կայքը, իր հայտարարության մեջ նա ասել է, որ “Ադրբեջանի և Հայաստանի նախագահների պատրաստակամությունը`բանակցությունները շարունակելու և նոր հանդիպում անցկացնելու, հուսադրող են”:
Քեթրին Էշթոնը նշել էր նաև, որ ԵՄ-ն պատրաստ է մասնակցել Ղարաբաղյան հակամարտության լուծմանն ուղղված ջանքերին և օգնել ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքներին:
