Պակիստանում սպանվել է Բենազիր Բհուտոյի սպանության գործով զբաղվող դատախազը

o_638506Դատախազ Չադրի Զուլֆիկար Ալին Պակիստանի նախկին վարչապետ Բենազիր Բհուտոյի սպանության գործով պետական մեղադրողն էր: Նա սպանվել է այսօր, Պակիստանի մայրաքաղաքում: Իսլամաբադի փողոցներից մեկում անծանոթը կանգնեցրել է Զուլֆիկար Ալիի ավտոմեքենան ու կրակ բացել այդ ուղղությամբ: Դատախազը ծանր վնասվածքներից մահացել է հիվանդանոցի ճանապարհին:

Մյաիսի 3-ին նա պետք է ելույթ ունենար Բհուտոյի գործով դատական պրոցեսին: Գործով մեղադրյալներից մեկը  նախկին ռազմական  դիկտատոր Փերվեզ Մուշարաֆն է: Նրա մեղքը նրանում է, որ 2007-ի ցույցի ժամանակ նա  կառավարության ղեկավարի անվտանգությունն ինչպես հարկն է չի ապահովել: Բենազիր Բհուտոյին այն ժամանակ կրակոցով սպանեց մահապարտը:

Tags: