Համացանցում տարածված հոլովակում կենդանաբանը ընտանի կատուների նման խաղում է գիշատիչ առյուծների հետ (տեսանյութ)

առյուծՆրանք հայտնի են որպես դաժան գիշատիչներ, որոնք սուր ատամներով հոշոտում են իրենց զոհին, սակայն համացանցում հայտնված նոր հոլովակում ցուցադրվում է, թե ինչպես են առյուծները տնային կատուների նման խաղասեր վարք ցուցաբերում:

կևին ռիչարդսոն,առյուծՀոլովակը նկարահանել է կենդանաբան, 39-ամյա Քևին Ռիչարդսոնը Հարավային Աֆրիկայի մայրաքաղաք Պրետորիայում՝ իր մեջքին ամրացված GoPro տեսախցիկի միջոցով:

Ռիչարդոսնին հաջողվել է տեսախցիկ ամրացրել նույնիսկ առյուծների մեջքին՝ նրանց զբոսանքները տեսագրելու նպատակով:

MailOnline-ի հետ ունեցած բացառիկ հարցազրույցի ժամանակ Ռիչարդսոնը հայտնել է, որ ինքը առյուծների հետ աշխատում է արդեն 16 տարի:

Հոլովակում ցուցադրվում է, թե ինչպես է Ռիչարդսոնը իջնում մեքենայից և կանչում առյուծին, որից հետո կենդանին վազելով գալիս ու ցատկում է նրա գիրկը: Կենդանաբանը տեղեկացնում է, որ հոլովակում ցուցադրվող առյուծը 10 տարեկան է:

Նա երկու կարևոր հայտարարություն է արել առյուծների վերաբերյալ: Առաջինը՝ կենդանի բնության մեջ նրանց թվի կտրուկ նվազման վերաբերյալ՝ տեղեկացնելով, որ նրանց թիվը 70 տարվա ընթացքում 300,000-ից հասել է 15-25,000-ի, և երկրորդը՝ փակի տակ գտնվող առյուծների ձագերին «ընտանի կենդանիներ» դարձնելու  չարամիտ գործընթացի վերաբերյալ:

Երկրորդ խնդրի դեմ պայքարելու համար նա ստեղծել է Քևին Ռիչարդսոնի անվան կենդանի բնության արգելոցը:

 

Tags: ,