Վիկտորիա Բեքհեմը տարածել է Ֆիլիպիններում թայֆունից տուժածների բարեգործությանն օժանդակելու համար նախատեսված իր կոշիկների հսկայական կույտի լուսանկարը

Վիկտորիա Բեքհեմ,Դեյվիդ Բեքհեմ39-ամյա Վիկտորիա Բեքհեմ և իր ամուսին Դեյվիդ Բեքհեմը իրենց հազարավոր ֆունտ արժողությամբ դիզայներական հագուստները նվիրաբերել են տեղի բերագործական խանութին Հայյան թայֆունից տուժածների համար գումար հավաքելու նպատակով:

Զույգը Չելսիում գտնվող բրիտանական Կարմիր խաչի խանութին է հանձնել իրենց հագուստով և կոշիկներով լի արկղեր՝ Ֆիլիպիններում իրականացվող բարեգործությանը աջակցելու համար:

Վիկտորիան Tweeter կայքում տեղադրել էր բարեգործության համար նախատեսված իր կոշիկների հսկայական հավաքածուի լուսանկարը:

Վաճառքի հանվող իրերում ընդգրկված են Վիկտորիայի հարյուրավոր կոշիկներ, ինչպես նաև Դեյվիդի բազմաթիվ բեյսբոլի գլխակներ:

Բեքհեմների մոտ ընկերներ Դոլչե և Գաբանայի կոստյումները Jimmy Choo-ի և Roberto Cavalli-ի դիզայներական հագուստների ու կոշիկների հետ ևս կհանվեն վաճառքի:

Վիկտորիան, որը հանգստյան օրերը անց էր կացրել հագուստները տեսակավորելով, կոչ է արել մյուսներին հետևել իր օրինակին և նվիրաբերել իրենց հագուստները:

Վիկտորիա Բետհեմի կոշիկներըՆոյեմբերի 8-ին Ֆիլիպիններին հարվածած Հայյան թայֆունից մահացել է ավելի քան ութ միլիոն մարդ:

 

Tags: ,