Նյույորքի բնակիչն աղբի մեջ “Էմմի” ոսկե արձանիկ է գտել

o_853772Նյու-Յորքի 40-ամյա բնակիչ Իսմայել Սեկիկը զբոսանքի ժամանակ վաճառքի հանված տան մոտ կուտակված աղբի մեջ գտել է ոսկե արձանիկ: Նա իր հետ է վերցրել արձանիկը, քանի որ այն իրեն շատ է դուր եկել: Մի քանի շաբաթ անց, “Էմմիի” մրցանակաբաշխության ժամանակ Սեկիկը զարմանքով հայտնաբերեց, որ աղբի մեջ գտածը հեղինակավոր մրցանակ է: Արձանիկի վրայից բացակայում է մրցանակակրի անունով  ցուցանակը, դրա համար էլ անհնար է պարզել, թե այն ում է պատկանել: Սակայն, Սեկիկը հայտնել է, որ ցանկանում է վերադարձնել այն տիրոջը կամ էլ նրա հարազատներին: Նա շարունակում է որոնումները:  Տան բնակիչները, որի աղբի մեջ  հայտնաբերվել է արձանիկը, ասում են, որ երբևէ չեն տեսել այն:

“Էմմին” “Օսկարի” հեռուստատեսային  տարբերակ է, որի մրցանակակիրներն իրավունք չունեն վաճառել իրենց պարգևը: Եթե չեն ցանկանում այն իրենց մոտ պահել` ապա պետք է վերադարձնեն Ամերիկյան հեռուստատեսային արվեստի ու գիտության ակադեմիային: Այն ձուլվում է ոսկուց, արծաթից, պղնձից ու նիկելից, պատկերում է  թևավոր կին` ատոմի մոդելը ձեռքերով պահած. ատոմը` հեռուստատեսության ու գիտության խորհրդանիշն է, իսկ թևերը` արվեստի:

Tags: