Մոսկվայի կենտրոնում գանձ է հայտնաբերվել

o_853765Մոսկվայի կենտրոնում հնաբանները գանձ են գտել: Արբատում պեղումների ժամանակ հայտնաբերվել են  XIX դարի արծաթյա զարդեր, խաչ,  սպասքի պարագաներ : Հիմա մասնագետները փորձում են պարզել, թե ով և ինչու է թաքցրել այդ իրերը:

Գանձը դուրս բերելու համար գրեթե մեկուկես մետր հաստությամբ հողաշերտ են հեռացրել: Մասնագետների խոսքով, Մոսկվայի կենտրոնում նման գտածո չէր հայտնաբերվել վաղուց: Սրբապատկերների շրջանակներ, խաչ, թեյի ու ճաշի գդալներ, դանակի կոթեր, գիտնականների խոսքով`”նյութական համալիրը”, ընդհանուր հաշվով` 25 հատ իրերը բոլորն էլ օքսիդացման ու այրման  հետքերով են, հողի մեջ են եղել  գրեթե 200 տարի: Ով և ինչու է դրանք հողի մեջ թաղել` դեռևս ենթադրություններ են արվում:

“Մենք ենթադրում ենք, որ դրանք ինչ որ հրդեհից  բերել են այստեղ բնակվող հրշեջները : Անվանատառերով իրերը վճառելը դժվար էր ու նրանք, ըստ երևույթին, որոշել են արծաթը հալեցնել, հետո հասկացել են, որ դա արծաթ չէ ու թաղել են, որ չբռնվեն, գլխացավանքից էլ ազատվեն”:

Գանձը գտնելու վայրը հարուստ պատմություն ունի 17-րդ դարում այստեղ հոգևորականի քաղաքային կալվածք էր, իսկ հարյուրամյակի վերջին իշխան Գոլիցինը միավորեց մի քանի հող: 1812-ին”Արբատի սեփական տանը” տեղավորվեցին հրշեջներն ու ոստիկանությունը:

Այդ խորության վրա հնագետները հայտնաբերել են պատերի ու շենքի հիմքի մի հատված, որի տարբեր աղյուսները խոսում են այն մասին, որ դրանք տարբեր ժամանակներում վերակառուցվել են: Ընդ որում նյութը օգտագործվել է  կրկին:

Գտածոն կտեղափոխվի Մոսկվայի պատմության թանգարան` համալրելու ցուցադրությունը:

Tags: