Ադրբեջանի հատուկ ծառայությունները ահաբեկչական խումբ են վնասազերծել

1 (3)Ադրբեջանի հատուկ ծառայությունները վնասազերծել են հանցավոր խմբավորման երկու անդամի, որոնք պատրաստվում էին ահաբեկչական ակտ իրականացնել, այդ մասին տեղեկացնում է “ԱՊԱ” գործակալությունը՝ Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարությանը հղումով։

Հատուկ գործողության ընթացքում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացիներ Նարիման Միրզոևը և Միրզահմեդ Ռուստամովը, որոնց դեմ քրեական գործ է հարուցվել` ահաբեկչություն նախապատրաստելու, զենք-զինամթերք պահելու և կրելու համար։

Նշվում է, որ 2013թ.-ի հոկտեմբերին Միրզոևն ու Ռուստամովը, ովքեր ծածկանուններով ե հանդես եկել, սոցիալական ցանցերում Ադրբեջանում շիաների դեմ ջիհադ իրականացնելու և Բաքվի “Մեշեդի դադաշ” մզկիթի մոլլային սպանելու վերաբերյալ կոչեր են հնչեցրել։ Այդ նպատակով նրանք ձեռք են բերել զենք-զինամթերք:

Նրանց խուզարկության ընթացքում առգրավվել է զգալի քանակությամբ զենք-զինամթերք։ Շարունակվում են օպերատիվ-քննչական աշխատանքները՝ խմբավորման մյուս մասնակիցներին հայտնաբերելու և բոլոր մանրամասները պարզելու համար:

 

Tags: