Բաքվի Ղարադաղի շրջանի Լոքբաթան գյուղի մերձակայքում “Գազել” մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողներից Ջաֆարով Էլնուր Ասըշիրին օղլուին, ով ճանապարհն անցնելիս է եղել: Տուժածը ծանր վնասվածքներով տեղափոխվել է Բաքվի զինվորական հոսպիտալ, հաղորդում է “ԱՊԱ” գործակալությունը:
Փաստի առնչությամբ ընթանում է հետաքննություն:
