Յուրա Մովսիսյանի և Արազ Օզբիլիսի թիմը պարտվեց

յու մf5290caef27cee_5290caef27d3eՖուտբոլի Ռուսաստանի առաջնության 17-րդ տուրում Հայաստանի հավաքականի խաղացողներ Յուրա Մովսիսյանի և Արազ Օզբիլիսի թիմը` Մոսկվայի «Սպարտակը», 0:1 հաշով զիջեց  ԲԿՄԱ-ին: Վերջինս առաջին շրջանում 0:3 հաշվով զիջել էր մեր ֆուտբոլիստների թիմին:

«Խիմկի արենա» մարզադաշտում կայացած հանդիպման 7-րդ րոպեին հաշիվը բացեց ԲԿՄԱ-ի կոտդիվուարցի հարձակվող Սեյդու Դումբիան: Նա օգտվեց «Սպարտակի» դարպասապահի և պաշտպանի անհամաձայնեցված գործողություններից:

Յուրա Մովսիսյանը «Սպարտակի» մեկնարկային կազմում էր:  47-րդ րոպեին նա դեղին քարտի արժանացավ: 59-րդ րոպեին Մովսիսյանին փոխարինեց պարագվայցի հարձակվող Լուկաս Բարիոսը:

Արազ Օզբիլիսը 57-րդ րոպեին փոխարինեց Պավել Յակովլևին:

ԲԿՄԱ-ն վաստակած 33 միավորով հավասարվեց «Լոկոմոտիվին» ու «Սպարտակին» և այդ թիմերի հետ միասին 2-4-րդ հորիզոնականներում է:

Տեխնիկական արդյունքներ

ԲԿՄԱ – «Սպարտակ»՝ 1:0

Սեյդու Դումբիա, 7

Tags: ,