9 միջազգային կազմակերպություն հանդես է եկել Ադրբեջանի առաջատար ընդդիմադիր “Ազադլըխ” թերթի պաշտպանությամբ, որը երկրի իշխանությունները ամեն կերպ փորձում են փակել:
“Այն բանից հետո, ինչ Իլհամ Ալիևը կրկին վերընտրվել է երկրի նախագահի պաշտոնում, Ադրբեջանում սկսվել է ԶԼՄ-ների հետապնդման նոր ալիք: “Ազադլըխ” թերթը իշխանությունների հարձակման հիմնական թիրախն է, որին փորձում են ֆինանսապես խեխտել”,-նշված է հայտարարության մեջ, որը ստորագրել են “Լրագրողներ` առանց սահմանների”, “Ֆրիդոմ հաուս”, Նորվեգիայի Հելսինկյան կոմիտե և այլ միջազգային կազմակերպություններ:
Հայտարարությունում ասվում է, որ դատարանի միջոցով իշխանությունները սառեցրել են թերթի հաշվեհամարը, այն բանից հետո, ինչ թերթը հրաժարվել է վճարել աստղաբաշխական թվերով տուգանքը: Արդյունքում նոյեմբերի 12-ին ստիպված են եղել դադարեցնել թերթի հրատարակությունը:
“Այս թերթի փակումը կասկածի տակ կդնի Ադրբեջանի ԶԼՄ-ներում բազմակարծության առկայությունը: Երկրի դատական և քաղաքական իշխանություններին կոչ ենք անում դադարացնել այդ հետապնդումը”,- նշված է փաստաթղթում:
