Նոյեմբերի 19-ին Երեւանի Սիլիկյան թաղամասում որսված գայլը տնային պայմաններում է մեծացել և փախել է վանդակից՝ կրծելով վանդակի ճաղերը։ Այս մասին NEWS.am-ին հայտնի դարձավ հավաստի աղբյուրներից։ Գայլն ընդամենը 4 ամսական է եղել եւ վանդակից փախել է նույն օրը, երբ նրան որսացել էին «Յունիգրաֆ իքս» ՍՊԸ–ի աշխատակիցները։
Գայլը մինչեւ հիմա թափառող շների դեմ պայքարի մասնագիտացված կլինիկակայում է։ Նրա վիճակն անփոփոխ է։ «Կենդանին ոչ մի կերպ ոտքի չի ելնում: Միայն ենթադրում ենք, որ տանը պահած կենդանի կլինի: Հիմա նախ ուզում ենք հասկանալ՝ գայլը հիվանդ է, թե ոչ, որ եթե անգամ տեղափոխենք կենդանաբանական այգի՝ չվարակի մյուս կենդանիներին»,- NEWS.am-ին ասաց կենտրոնի վիրաբույժ Արթուր Թոսունյանը։
Գայլն արդեն սկսել է սնվել, բայց մարդկանց ներկայությամբ չի ուտում։ Երբ միս են տալիս, գազազում է։ Միսը թողնում են վանդակում, որ գիշերն ուտի։
Բժշկի խոսքով՝ վայրի կենդանիներին տնային պայմաններում պահելը սխալ է. որքան էլ լավ վերաբերվեն կենդանուն, մասնագիտական հսկողություն և համապատասխան պայմաններ են պետք. «Չեմ հիշում մի դեպք, որ տնային պայմաններում պահած գայլը մեծանալուց հետո վնասներ հասցրած չլինի այդ ընտանիքին կամ շրջապատին»:Շարունակությունը`սկզբնաղբյուր կայքում:
Tags: Երեւանում որսված գայլ