Իրանը և «վեցնյակը» համաձայնության են եկել, որի շրջանակներում ճանաչվել է ուրանի հարստացման Իրանի իրավունքը: Այդ մասին այսօր հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Ջավադ Զարիֆը: «Մենք համաձայնության ենք եկել, որը հիմնված է փոխադարձ հարգանքի վրա»,-նշել է Զարիֆը: Վերջինիս խոսքերով՝ կողմերը հույս ունեն, որ այս համաձայնությունը հիմք կհանդիսանա հետագայում ավելի վստահելի հարաբերությունների հաստատման համար: «Ռադիկալի» հաղորդմամբ՝ Իրանը և միջազգային միջնորդների «վեցնյակը» համաձայնության են եկել Ժնևում տեղի ունեցած բանակցությունների արդյունքում, ըստ որի Իրանը կրճատելու է իր աշխատանքները միջուկային ծրագրի շրջանակներում, իսկ երկրի նկատմամբ կիրառվող տնտեսական պատժամիջոցները թուլացվելու են:
