Բաղդադի մզկիթները փակվում են, շարունակվում է պայքարը սունիների և շիաների միջև

Բաղդադ, պայքար, սունիներ,շիաներԻրաքի սունի մուսուլմանների հոգևոր առաջնորդները հայտարարել են, որ Բաղդադի մզկիթները կփակվեն՝ ի նշան բողոքի իրենց համայնքում տեղի ունեցող սպանությունների դեմ: Այս մասին հաղորդում է թուրքական «Հաբերլերը»: Հայտնի է, որ Բաղդադում արդեն փակվել է մի քանի մզկիթ:
Իրաքում կրոնական համայնքների միջև բռնությունները սկիզբ առան ապրիլ ամսին այն բանից հետո, երբ կառավարական ուժերը հարձակում գործեցին հակակառավարական ուժերի սունիական ճամբարի վրա Բաղդադից հյուսիս տեղակայված Հավիջա շրջանում: Սունիների և շիաների պայքարի հրահրողը համարվում է Ալ Քայիդան: ՄԱԿ-ի տվյալներ համաձայն՝ ապրլից ի վեր Իրաքում 5,5 հազար մարդ է սպանվել:

Tags: , , ,