Կանցլեր Մերկելի հեռախոսը ոչ միայն ԱՄՆ ազգային անվտանգության գործակալությունն է գաղտնալսել, այլև Ռուսաստանի, Չինաստանի, Մեծ Բրիտանիայի ու Հյուսիսային Կորեայի հետախուզությունը: Դրա մասին հայտնել է Գերմանիայի հատուկ ծառայության բարձրաստիճան ներկայացուցիչը:
Հեռախոսի գաղտնալսումը իրականացվել է 80 սմ տրամագծով պարաբոլիկ ալեհավաքի ու մի քանի սարքերի օգնությամբ: Նման տեխնիկա ազատ վաճառվում է համացանցում: Նշվում է, որ Գերմանիայի հատուկ ծառայությունները բարձրաստիճան պաշտոնյաներին զգուշացրել են նրանց հեռախոսների գաղտնալսման վտանգի մասին:
Տեղի ԶԼՄ-ների տվյալներով, Գերմանիայում դիվանագիտական շղարշի ներքո աշխատում է ռուսական հետախուզական ծառայության 120 գործակալ:
Tags: Անգելա Մերկել