Նոյեմբերի 25-ին Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը պաշտոնական այցով մեկնելու է Իրան, հաղորդում է “Հագին” կայքը` հղում կատարելով ԱԳՆ մամուլի ծառայությանը:
Մամեդյարովը մասնակցելու է Տնտեսական համագործակցության կազմակերպության նախարարների խորհրդի 21-րդ նիստին, որը տեղի կունենա Թեհրանում նոյեմբերի 26-27-ին:
Ադրբեջանի արտգործնախարարը հանդիպելու է Իրանի պաշտոնական անձանց հետ`երկկողմ հարաբերությունների զարգացման վերաբերյալ քննարկումներ անցկացնելու համար:
Նիստին մասնակցելու են Ադրբեջանի, Ղազախստանի, Ղրղըզստանի, Թուրքմենստանի, Ուզբեկստանի, Թուրքիայի, Աֆղանստանի, Պակիստանի, Տաջիկստանի և Իրանի պատվիրակություններ:
Tags: ադրբեջան