Մարզասերները տեղյակ են, որ շախմատի աշխարհի չեմնպիոն է դարձել նորվեգացի Մագնուս Կառլսենը: Հնդկաստանի Չեննայ քաղաքում կազմակերպված մրցամարտում նա հաղթել է այդ երկրի ներկայացուցիչ Վիշվանաթհան Անանդին` 6,5:3,5 հաշվով:
Աշխարհի նորընծա չեմպիոնի պարգևատրությունը նախատեսված էր նոյեմբերի 29-ին, բայց այն կկայնա այսօր: Պատճառն այն է, որ Կառլսենը հաղթել էր արդեն 10-րդ պարտիայից հետո, մինչդեռ նախատեսված էր 12 հանդիպում անցկացնել:
Որպես պարգև Կառլսենը կստանա 600 հազար եվրո: Պարգևատրությունը կկատարի ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովը:
Հիշեցնենք, որ մրցամարտի գլխավոր մրցավարն էր երևանցի Աշոտ Վարդապետյանը:
Tags: Մագնուս Կառլսեն, շախմատ, սպորտ