Թուրքիան և Եգիպտոսը կպահպանեն եղբայրական հարաբերությունները. Ահմեդ Դավութօղլու

թուրքիա,եգիպտոսԻնչպես արդեն հաղորդել էինք՝ Եգիպտոսի իշխանությունները օրերս Կահիրեում թուրքական դեսպանից պահանջեցին հեռանալ երկրից: Այս իրադարձությունից հետո միջազգային հանրությունը սպասում էր, որ ճգնաժամ կսկսվի երկու երկրների հարաբերություններում: Սակայն, ինչպես հաղորդում է «Անադոլու» գործակալությունը՝ այսօր Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, որ չնայած ստեղծված իրավիճակին, երկու ժողովուրդների միջև կպահպանվեն եղբայրական հարաբերությունները: Նախարարի խոսքերով՝ թուրքական կողմի քննադատությունը, ուղղված Եգիպտոսում տեղի ունեցած ռազմական հեղաշրջմանը, ամենևին էլ չի ենթադրում միջամտություն երկրի ներքին գործերին:

Նշենք, որ Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլը, անդրադառնալով թուրք-եգիպտական հարաբերություններում ստեղծված լարվածությանը, հայտարարել էր, որ այն ժամանակավոր բնույթ է կրում:

Tags: , ,