ԱՄՆ-ը Թուրքիայի հետ համագործակցության հարուստ փորձ ունենալով փորձում է այն օգտագործել նաև Ադրբեջանի հետ հարաբերությունների զարգացման գործում: Այս մասին այսօր հայտարարել է Թուրքիայում ԱՄՆ դեսպանատան աշխատակից Մայքլ Լալին ադրբեջանա-ամերիկյան բիզնես ֆորումի ժամանակ իր ելույթում: «Թուրքիայում գործում են ավելի քան 1300 բիզնես կազմակերպություններ, որոնք հիմնված են ամերիկյան կապիտալի վրա: Նրանց գործունեությունը նեռառում է ոչ միայն նավթային և էներգետիկայի ոլորտները, այլև ուրիշ բնագավառներ: 2011-2012 թվականների ապրանքաշրջանառությունը մեր եկու երկրների միջև հասնում էր ռեկորդային թվերի: ԱՄՆ-ը Թուրքիայի հետ օրինակով հետաքրքրված է նաև Ադրբեջանի հետ համագործակցության զարգացմամբ»,-նշել է Մայքլ Լալին:
Ամերիկան դեսպանատան ներկայացուցիչը արդրբեջանցի գործարարներին հրավիրել է Թուրքիա: «Իմ կողմից մենք հրավիրում ենք նաև Ադրբեջանի գործարարներին Թուրքիա 2014 թվականին, որտեղ նրանք կարող են հանդիպումներ անցկացնել Թուրքիայում գործող 15-20 ամերիկյան բիզնես կազմակերոպությունների ներկայացուցիչների հետ և քննարկել երկողմ համագործակցության հեռանկարները»,-նշել է Լալին:
Նշենք, որ Ադրբեջանի Մաքսային պետական միության տվյալներով 2013 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսների ընթացքում Ադրբեջանի և ԱՄՆ-ի միջև ապրանքաշրջանառությունը հասել է 1,9 մլդ դոլարի:
