Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում տեղի ունեցած հոգևոր երաժշտության «Սամա» միջազգային 6-րդ փառատոնին մասնակցել է 12 երկիր, այդ թվում նաև Ադրբեջանը: Ինչպես գրում է ադրբեջանական «Թրենդը» փառատոնի բացման օրը Ռուսաստանը ներկայացնող երկու հայ մասնակիցները առաջ են բերել ադրբեջանցիների դժգոհությունը: Սրա համար պատճառ է հանդիսացել այն, որ հայազգի Ավետիս Մանուկյանը ցանկացել է ներկայացնել մի համար՝ նվագելով բալաբան երաժշտական գործիքը: Ադրբեջանցիների համոզմամբ՝ բալաբանը ադրբեջանական ազգային երաժշտական գործիք է, այնինչ այն հանդիսանում է Հյուսիսային Կովկասի մի շարք ժողովուրդներին հատուկ նվագարան:
Հայտնի է, որ ադրբեջանցիները վրդովունք են հայտնել նաև այն պատճառով, որ Եգիպտոսի մշակույթի նախարարության կողմից բաժանված թերթիկներում հայազգի մասնակիցներից մեկի ծննդյան վայրը նշած է եղել Ստեփանակերտը՝ որպես Հայաստանի տարածք: Եգիպտոսում բնակվող ադրբեջանցիները բողոք են հղել միջոցառման կազմակերպիչներին, ինչի հետևանքով հայերի մասնակցությունը փառատոնին արգելվել է:
