Նոյեմբերի 25-ին Բաքվի ծանր հանցագործությունների դատարանը Սամիր Սանըևին և երկու այլ անձանց, որոնք մեղադրվում են Բաքվում “Եվրատեսիլ-2012”-ի նախաշեմին ահաբեկչության նախապատրաստման մեջ, դատապարտվել են ցմահ ազատազրկման, հաղորդում է ադրբեջանական “Կոնտակտ” կայքը:
Դատարանը հրապարակվել է նաև 29 մեղադրյալի դատավճիռը:
Մի շարք մեղադրայլներ դատապարտվել են 9-15 տարվա ազատազրկման: Նրանց մեղադրանք է առաջադրվել ահաբեկչության փորձի, մաքսանենգության, պետական դավաճանության, ապօրինի զենք կրելու հոդվածներով:
Հետաքննության համաձայն՝ մեղադրայլները մտադիր են եղել մրցույթի ժամանակ ահաբեկչություն իրականացնել Բաքվի մարդաշատ վայրերում:
Մեղադրյալները ձերբակալվել են 2013թ. ապրիլ-մայիսին: Ընդհանուր առմամբ ձերբակալվել է 40 մարդ: Այս գործով դատավարությունը անցկացվում է խմբերով: Նախկինում դատապարտվել է երկու խումբ:
