Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ժամանել է Իտալիա պապի հետ հանդիպելու նպատակով: Լուրեր կան, որ նա պատրաստվում է Վատիկանում Ռուսաստանի դեսպան նշանակել Սիլվիո Բեռլուսկոնիին:
Պուտինը պապի հետ կքննարկի Սիրիայի կոնֆլիկտը: Պապը ամիսներ առաջ նրան նամակ էր ուղարկել՝ քննադատելով Մեծ 20-յակի ձախողումը Սիրիային ավելի շատ աջակցություն ցուցաբերելու հարցում:
Այժմ իտալական մամուլը պնդում է, որ Պուտինը պատրաստվում է Բեռլուսկոնիին դիվանագիտական անձեռնամխելիություն շնորհել՝ չնայած վերջինս մեղադրվում է անչափահաս մարմնավաճառի հետ հարաբերություններ ունենալու, ինչպես նաև կաշառակերության համար:
Անձեռնամխելիությունը Բեռլուսկոնիին մի շարք առավելություններ կտա՝ ներառյալ ճամփորդելու իրավունք, ինչից նա զրկվել էր իրեն ներկայացված մեղադրանքների պատճառով:
Իտալիայի նախկին վարչապետը և Պուտինը մոտ ընկերներ են և պարբերաբար քննադատությունից պաշտպանում են միմյանց:
Սեպտեմբերին պապը Պուտինին նամակ էր ուղարկել, խնդրելով նրան համագործակցել մյուս միջազգային առաջնորդների հետ Սիրիայի ժողովրդին օգնելու համար:
Tags: իտալիա, պապ, Պուտին
