Չինաստանի ոստիկանությունը ձերբակալել է 9 մարդու, որոնք, ենթադրվում է, որ պատասխանատու են Ցինդաո քաղաքում 55 մարդու կյանք խլած պայթյունի համար: Նրանցից 7-ը ՉԺՀ-ի խոշորագույն նավթաքիմիական “Սինապեկ” ընկերության աշխատակիցներ են, 2-ը` քաղաքային տնտեսա-տեխնոլոգիական արդյունաբերության գոտու զարգացման պատասխանատուներ:
Պայթյունը կատարվել էր ուրբաթ, նոյեմբերի 22-ին: Ողբերգության պատճառը խողովակաշարի վրա կատարվող նորոգման աշխատանքների հետևանքով նավթամթերքի արտահոսքն է եղել: Բացի զոհերից կան 160 վիրավորներ:
Tags: վթար