Տարօրինակ դեպք է եղել Կոլորադոյի բնակիչ Ջեն Վեսթի հետ. երբ նա նորածին որդու հետ էր, հանկարծ զնգացել է տան հեռախոսը, սակայն կինը չի հասցրել վերցնել լսափողը, քանի որ երեխային էր կերակրում: Ստուգելով, թե որ համարից են զանգել, կինը քիչ մնաց ուշագնաց լիներ: Համարն այս տեսքն ուներ` 1-666-666-666:
Սակայն դրանով չավարտվեցին տարօրինակությունները: Բաց թողնված հեռախոսազանգից հետո նա 38 SMS ստացավ “սատանա” բառով: Այդ գիշեր կինն այդպես էլ չքնեց:
“Մնացած ամբողջ գիշեր ես աղոթել եմ` Աստծուց օգնություն էի խնդրում: Ես շատ էի վախենում, որ իմ կամ երեխայի հետ ինչ-որ բան կլինի”: Բարեբախտաբար, ոչ մի տհաճություն էլ չպատահեց:
Լրագրողները կարծում են, որ կինը լավ հաշվարկված չարամտութան զոհ է դարձել: Վերջերս Վեսթն իր բիզնեսն է բացել ու հեռախոսահամարով թերթիկներ բաժանել:
Tags: Կոլորադո