Ռուսաստանում օրենք է ընդունվել, որն արգելում է հղիության արհեստական ընդհատման գովազդը: Բացի այդ, նախագահը ստորագրել է մի օրենք, որի համաձայն դատարանները թմրամոլներին հարկադիր բուժման ուղարկելու իրավունք կստանան:
Խստացվել են նաև ժողովրդական բժշկության մեթոդների գովազդներին ներկայացվող պահանջները. արգելվում է գովազդային ակցիաների անցկացումը, որոնք ուղեկցվում են թմրամիջոց ու հոգեմետ դեղորայք պարունակող դեղամիջոցների նմուշների բաժանմամբ: Տվյալ օրենքը խախտելու, ինչպես նաև ժողովրդական բժշկությամբ զբաղվելու դեպքում նախատեսվում է 2-4 հազար ռուբլի տուգանք:
Tags: աբորտ