Այսօր կկայանան ֆուտբոլի Եվրոպայի Չեմպիոնների լիգայի մրցաշարի մի շարք հանդիպումներ: Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի թիմը` Դորտմունդի «Բորուսիան», կհյուրընկալի իտալական «Նապոլիին»:
Հուսանք, որ հայ ֆուտբոլիստը կմասնակցի խաղին և կարդարացնի սպասելիքները: Բանն այն է, որ աստիճանաբար ավելի շատ է խոսվում այն մասին, որ նա իրեն չի կարողանում դրսևորել գերմանական ակումբում:
Ահա թե ինչպիսի մրցամարտեր են սպասվում.
E խումբ
«Բազել» (Շվեյցարիա) – «Չելսի» (Անգլիա)
«Ստյաուա» (Ռումինիա) – «Շալկե» (Գերմանիա)
F խումբ
«Արսենալ» (Անգլիա) – «Մարսել» (Ֆրանսիա)
«Բորուսիա» (Գերմանիա) – «Նապոլի» (Իտալիա)
G խումբ
«Պորտո» (Պորտուգալիա) – «Աուստրիա» (Ավստրիա)
«Զենիթ» (Ռուսաստան) – «Ատլետիկո» (Իսպանիա)
H խումբ
«Այաքս» (Հոլանդիա) – «Բարսելոնա» (Իսպանիա)
«Սելթիկ» (Շոտլանդիա) – «Միլան» (Իտալիա)
Tags: հենիխ Մխիթարյան, սպորտ, ֆուտբոլ