Լոնդոնում վճռում են, թե որտեղ թաղեն Ռիչարդ III-ին

king-richard-new-s_telegraph-bigԱյսօր Լոնդոնում անսովոր գործով դատական վճիռ է կայացվելու: Գերագույն դատարանը կհայտարարի, թե որտեղ պետք է թաղվի Անգլիայի թագավոր Ռիչարդ III-ի աճյունը, որը հայտնաբերվել է Լեսթեր քաղաքում` վերջերս կատարված պեղումների ժամանակ: Գիտնականները ցանկանում են հողին հանձնել թագավորի աճյունը տեղի տաճարում, սակայն վերջինիս ժառանգները պնդում են, որ հանգուցյալի կամքի համաձայն, նրա մարմինը պետք է գտնվի Յորքի մայր տաճարում:

Լոնդոնի Գերագույն դատարանում նման վճիռ առաջին անգամ է կայացվելու:

Ռիչարդ III-ը Յորքերի դինաստիայից էր ու նրա մահվան հետ այդ դինաստիայի 300-ամյա կառավարումն  ավատվեց: Ռիչարդի սերունդները միավորվեցին “Պլանտագենետների դաշինք” անվամբ կազմակերպության ներքո (դա Յորքերի դինաստիայի երկրորդ անվանումն էր), որպեսզի դատարանում պաշտպանեն իրենց դիրքորոշումը: Նրանց փաստաբանները կարծում  են, որ թագավորի աճյունը Լեսթերում թաղելու գիտնականների որոշումը կայացվել է առանց իրենց հետ խորհրդակցելու, իսկ դա Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի կոպիտ խախտում է:

richard_iii_guardian-bigՎերաթաղման արարողակարգի նախապատրաստական աշխատանքները մեծ թափով առաջ են գնում: Օքսֆորդի համալսարանի գիտնականները  հետաքննություն են անցկացրել ու պարզել, թե XV դարում ինչպես է կատարվել արիստոկրատների աճյունների վերաթաղումը:

Պլանավորվում է, որ թագավորին կթաղեն XV դարին հատուկ հագուստով հանդերձավորված, հեռավոր անցյալում նման միջոցառումների  ժամանակ ընդունված երաժշտության ներքո:

Tags: