Մոսկվայում մետրոյի “Գետային կայարանի” մոտից անհայտ անձը Range Rover-ի առջին նստարանից գողացել է փաթեթն այն պահին, երբ կինը երեխային մանկական բազկաթոռին էր նստեցնում:
Ավտոմեքենայի դուռը մի պահ բաց է մնացել: Չարագործը մոտեցել է, թռցրել փաթեթն ու անհետացել: Գուցե նա կարծել է, թե դրանում ինչ-որ արժեքավոր բան կա:
Կինը փորձել է նրա հետևից հասնել, սակայն չի կարողացել: Իսկ գողին հիասթափություն էր սպասվում, քանի որ փաթեթում անալիզով ամաններ էին, մասնավորապես` երեխայի մի քանի օրվա կղանքը: Կինը ոստիկանություն չի դիմել:
Tags: զավեշտ