Թուրքիան արդեն բռնել է ժխտողական քաղաքականությունից հրաժարվելու ուղին. պատմաբան Արա Սարաֆյան May 3, 2013 14:37 | Աշխարհում,Լրահոս,Տարածաշրջան | 393 Ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին մասնակցելու համար Ստամբուլ եկած հայկական ծագմամբ անգլիացի պատմաբան Արա Սարաֆյանը «Doğan» լրատվական գործակալությանը պատմել է իր ստացած տպավորությունների մասին: Սարաֆյանը, նշելով, որ շատ գոհ է իր այցելությունից, հայկական գերեզմանատանը իր ելույթը որակել է որպես պատմական. «Ես ազատորեն կարողանում էի խոսել և ասել այն, ինչ ցանկանում էի, ոչ ոք ինձ չէր խանգարում»: Պատմաբանը նշել է, որ մի քանի տարի առաջ հնարավոր չէր անգամ պատկերացնել նման բան, նույնիսկ չէր էլ ենթադրում, որ երբևէ նման բան կարող է լինել: Սարաֆյանի կարծիքով՝ Թուրքիան արդեն բռնել է ժխտողական քաղաքականությունից հրաժարվելու ուղին: Պատմաբանը Ստամբուլ գալու ցանկություն է հայտնել նաև հաջորդ տարի, ինչպես նաև Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին: By ankakh Tags: թուրքիա